Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և “Տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռուբիկ Իվանի , Սիլվարդ Սուրենի և Սվետլանա Ռուբիկի Սարուխանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական N 1827530 տրված 31․05․2005 թ․-ին ) հրաժարվելու մասին դիմումը`
1. Քաղաքացիներ Ռուբիկ Իվանի , Սիլվարդ Սուրենի և Սվետլանա Ռուբիկի Սարուխանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1.1 06-072-0228-0009 կադաստրային ծածկագրով 0,45 հա խոտհարք։
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տաշիր սպասարկման գրասենյակ:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականները ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: