Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Արգամ Պողոսյան»-ի կողմից 2020 թվականի հուլիսի 30-ի N 75 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Կ. Դեմիրճյան փողոց, թաղամաս 5, թիվ 15/79 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Արգամ Պողոսյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2020 թվականի երրորդ եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: