Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 86-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 86-Ա


Զեկ. ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հնարապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հնարապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է`

 

1.         Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը ` համաձայն հավելված 1-ի:

2.         Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3.         Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել համայնքապետարանի, Տաշիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավյրերի շենքերումքաղաքացիների համար տեսանելի վայրում:

4.         Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին:

5.         Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2010թփետրվարի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին >> թիվ 14 Ա որոշումը:

6.         Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 

 
Կողմ (13)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner