Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1192-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2019 թվականի N 1192-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ (ԿԱԼԻՆԻՆՈ) ՔԱՂԱՔԻ ԼԵՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0066-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼՎԱՐԴ ՄՈՎՍԵՍԻ ՄԽՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  քաղաքացի Ալվարդ Մովսեսի Մխոյանի լիազորված անձ   Էմմա Ենոքի Սուքիասյանի (անձնագիր՝  AS0206224, տրված 30.05.2018թ․) դիմումը,  1984թ․ մարտի 29-ին կազմված տեխնիկական անձնագիրը, « Արտյոմ Սաքանյան»  ԱՁ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 43 հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 2005 թ դեկտեմբերի 29-ի N2387 Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի գ) ենթակետով, 48-րդ կետով, նկատի ունենալով, որ տան կառուցապատման և սպասարկաման համար օրենքով հատկացված 0,06հա և կից 0,0361 հա հողամասերը և դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված և ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով, որ ըստ չափագրման արդյունքների տնատիրության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,0961հա, և այն, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը՝ 1970-1992թթ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․ Օրենքի ուժով ճանաչել Ալվարդ Մովսեսի Մխոյանի սեփականության իրավունքը Լոռու մարզի Տաշիր քաղաք Լենինի փողոց թիվ 39 հասցեում գտնվող  (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0066-0024) բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական հատկացված 0,06 հա մակերեսով հողամասի և կից ըստ օրենքի հասանելիք 0,03 հա հողամասի նկատմամբ` ընդամենը 0,09հա:
2․ Ավել օգտագործվող 0,0061հա մակերեսով հողամասը սահմանված կարգով, հողամասի կադաստրային արժեքի չափով, ուղղակի վաճառքով, ընդամենը 13550 (տասներեք հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով օտարել Ալվարդ Մովսեսի Մխոյանին` ճանաչելով նրա սեփականության իրավունքը, ընդամենը` 0.0961հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3․ Հողամասի չափերը որոշվում են Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Ճանաչել Ալվարդ Մովսեսի Մխոյանի սեփականության իրավունքը Լոռու մարզի Տաշիր քաղաք Լենինի փողոց թիվ 39 հասցեով (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0066-0024) բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0,961հա մակերեսով հողամասի վրա գտնվող բոլոր շենք շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շենք-շինությունների բնութագրի։
5․ Տնատիրությանը տրամադրել նոր փոստային հասցե՝  ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք քաղաք Տաշիր 3-րդ թաղամաս Կ.Դեմիրճյան փողոց, թիվ 39 բնակելի տուն:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցմանը ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner