Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 4) ենթակետը, 50-րդ և 62-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող Ալետա Սամսոնի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2158050, տրված՝ 01.08.2006-ին) ՀՀ Լոռու մարզ, ք․ Տաշիր, Կիրովի փողոց, 43 բնակելի տուն հասցեի փոխարեն տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 1-ին թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 43 բնակելի տուն փոստային հասցեն: