Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Սույն թվականի ապրիլի 14-ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական( արտագնա) նիստ Կաթնառատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում հետևյալ օրակարգով՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 06-008-0503-0008 կադաստրային ծածկագրով 0,94851 հեկտար արոտավայրի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, 06-008-0255-0008 կադաստրային ծածկագրով 0,124 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5. Արմեն Արամի Սուքիասյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական մթերք մշակող տնտեսութան կառուցման համար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Արմեն Արամի Սուքիասյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական մթերք մշակող տնտեսութան կառուցման համար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N90-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը աճուրդով օտարելու մասին:
9. Հայաստանի Հանրապեության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
10. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: