Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2020 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 06-039-0046-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՋԵՄՄԱ ԲԱՐՍԵՂԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Ջեմմա Բարսեղի Հովսեփյանի 02.03.2020թ. թիվ ՄԴ-67-20 դիմումը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2020թ.  կայացրած թիվ ԼԴՅ/0356/02/19 վճիռը և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի գ) ենթակետով, 48-րդ կետով.

  1. Օրենքի ուժով  ճանաչել Ջեմմա Բարսեղի Հովսեփյանի /ծնված 1975թ./ սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի գյուղ Լեռնահովիտ վարչական տարածքում գտնվող, 06-039-0046-0001 կադաստրային ծածկագրով 0.12974 հա բնակավայրերի բնակալի կառուցապատման հողամասի նկատմամբ:
  2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ:
  3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 
  4. Անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ, 9-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 5 հողամաս:
  5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռիի մարզային ստորաբաժանումում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2106d781-d824-4d99-a0c2-467e8a97b45a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner