Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թվականի բյուջեն՝ 1) եկամուտների գծով՝ 582706,1 հազար դրամ, 2)ծախսերի գծով՝ 672706,7 դրամ, 3)դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 90000,0 հազար դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N1-ի հավելվածի: 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N2-ի հավելվածի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N3-ի հավելվածի: 5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N4-ի հավելվածի: 6.Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N5-ի հավելվածի: 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N6-ի հավելվածի: 8.Սահմանել, որ` 1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները. 2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև « Հայստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2021թ.բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով: 9. Համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են` 1) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները. 2) սանմաքրումը, աղբահանությունը. 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |