Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 10/10/2019 11:30
Վարող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ, ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԴԱՎՈՅԱՆ, ՌՈՒԲԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀԱՄԵՍՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԽՌՈՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ, ՆԱԹԵԼԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Տաշիր համայնքի ղեկավարի նստավարում կայացավ հերթական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը, հաամյքնի բնակավայրերի վարչական ղեկավարները, բաժնի պետեր ։ Մինչև  Ավագանուն բյուջեի կատրման 3-րդ եռամսյակի մասին հաղորդումը ներկայացնելը՝ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը ներկայացրեց բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը ։   

Համայնքի ղեկավարը նկատեց, որ  չնայած գրանցվել է եկամուտների հավաքագրման դրական դինամիկա։ Խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը  հայտնեց, որ ավարտվել են Գերմանիայի միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող Տաշիրի քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերակառուցման և վերանորոգման աշխատանքերը,որը  ներառում էր համայնքապետարանում համապատասխան սենյակի վերանորոգում, համակարգչային սարքավորումների և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրում: Մոտ ապագայում սկսվելու են գրասենյակի աշխատանքները։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) նպատակն է կենտրոնացնել համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների մատուցումը «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն` կիրառելով գերմանական փորձը:  Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հնարավորություն կտա  բարձրացնելու հանրային ծառայությունների արդյունավետությունը, թափանցիկություն և քաղաքացիամետ մոտեցումը։ Քանի որ բնակավայրերում նույնպես տեղադրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ , որը  հարթակ է  որն հնարավորություն է տալիս համայնքապետարաններին իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, կառավարել համայնքի բյուջեն և գույքը, տրամադրել տեղեկանքներ և թույլտվություններ, համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Տաշիր համայնքի ղեկավարը վարչական ղեկավարներին հանձնարարեց հետայսու փաստաթղթաշրջանառությունը իրականցնել միայն ՀԿՏՀ համակարգի միջոցով  և ապահովել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարականի ժամկետում կատարումը։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner