Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

         

          Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>    ՀՀ  օրենքի  18-րդ հոդվածի  29-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի  29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների  (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի մայիսի 2-ի 609-Ն ու  2010 թվականի մարտի 4-ի 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին >> 1920-Ն, 01.06.2006 թվականի թիվ 1055-Ն և 02.04.2015թ. թիվ 412-Ն որոշումներով, հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը   համայնքի  ավագանին  որոշում  է

 

  1. Տալ համաձայնություն 9043.3քմ (06-008-00277-0003 կադաստրային ծածկագիր)  հասարակական կանաչապատ տարածքի հողամասի  նպատակային  նշանակությունը  փոխելու  ջրային հողերի:

2        Տալ համաձայնություն Հրաչյա Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,12հա (06-008-0331- 0003, 06-008-0331-0004, 06-008-0331-0005, 06-008-0331-0006, 06-008-0331-0007, 06-008-0331-0008, 06-008-0331-0009, 06-008-0331-0010 կադաստրային ծածկագրերով) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակությունը  փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման  հողերի :

3        Տալ համաձայնություն պետական սեփականություն հանդիսացող  5.26302 հա  (06-008-0331-0002) կադաստրային ծածկագիր) անտառային հողերի նպատակային      նշանակությունը  փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման  հողերի:

4        Հանձնարարել  գլխավոր  ճարտարապետին  կազմելու  հողամասի  նպատակային  նշանակությունը  փոփոխելու  համապատասխան  քաղաքաշինական  փաստաթղթերը:

5     Սույն  որոշումը  ուժի  մեջ  է  մտնում  ընդունման  հաջորդ  օրվանից:

 
Կողմ (14)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner