Ղեկավարվելով հայսատանի հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին՝ 1. «ՏԱՇԻՐ ԱԳՐՈ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող, անասնապահական համալիրի կառուցման համար նախատեսվող գյուղատնտեսական նպատակային նշանակության «խոտհարք» հողեր գործառնական նշանակության 8,8239 հա (կադաստրային ծածկագիր 06-024-0101-0093) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |