Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Թերեզա Այվազի և Ռիտա Արտաշի Մարդոյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1377978 տրված 31.08.2004թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 11․04.2024թ.-ի Թիվ ՔԴ-412-24, ՔԴ-413-24 )
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Թերեզա Այվազի և Ռիտա Արտաշի Մարդոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0201-0611 կադաստրային ծածկագրով 0,338 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: