Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգը` 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին: 3. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 5. Գույքահարկի գծով արտոնությւոն սահմանելու մասին: |