Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդկետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող քաղաք Տաշիր, թաղամաս 1, Գետափնյա փողոց, թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքը (807,2 քմ մակերեսով հողամաս՝ վկայական N24012020-06-0005, կադաստրային ծածկագիր՝ 06-008-0029-0017 և նրա վրա կառուցված 50.62 քմ մակերեսով բնակելի տուն) օտարելաճուրդով: 2․ Գույքի մեկնարկային գինը սահմանել 523500 (հինգ հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ՝ համաձայն «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման N50/15201 հաշվետվության (Որակավորման վկայական NԱԳԳ 227): |