Հիմք ընդունելով քաղաքացի Թամարա Մարկոսի Բասենցյանի (անձնագիր՝ AL0554020, տրված 21.12.2023թ.) դիմումը (մուտք՝ 08/04/2024-ին, ՔԴ-398-24), Տաշիրի համայնքապետարանի կողմից 07 մարտի 2024 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի իրավունքի ժառանգության (գրանցամատյան՝ 946) վկայագիրը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,148426 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1961թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Թամարա Մարկոսի Բասենցյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-074-0019-0015 կադաստրային ծածկագրում գտնվող 0,148426 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Թամարա Մարկոսի Բասենցյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-074-0019-0015 կադաստրային ծածկագրում գտնվող 0,148426 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող շինության նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։