Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 65 ՀԱՍՑԵՈՒՄ ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԵԱՍԻ ԴՈՒՄԻԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Գայանե Դումիկյանի /անձ․ AM0300696, տրված 16.05.2011թ․/ դիմումը, <<Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման>> թիվ 27012017-06-0023 վկայականը, <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ-ի  կողմից կազմված հատակագիծը, և ղեկավարվելով    Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  188  հոդվածներովՀայաստանի  Հանրապետության  կառավարության  18 մայիսի 2006թ.  N  912-Ն  որոշման 2-րդ բաժնի դրույթներով, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> N 88  որոշումով`  

 

 1.  ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 1-ին թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 65 հասցեում գտնվող  (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0030-0024), շենքի ներսում կատարված փոփոխությունը՝ 1 հատ նոր բացված դուռը,  ճանաչել օրինական, համաձայն <<Արտյոմ Սաքանյան>> Ա/Ձ-ի  կողմից կազմված  հատակագծի։

  

 2.  Կառույցները չեն խախտում այլ  անձանց  իրավունքներն ու  օրենքով  պահպանվող    շահերը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական  նորմերի  ու  կանոնների  էական  խախտումների, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․   Պարտավորեցնել Գայանե Դումիկյանին սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացված դռան համար համայնքի բյուջե վճարել՝ 10000(տասը հազար) ՀՀ դրամ

4․   60 օրյա ժամկետում սահմանված գումարը համայնքի բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած։

5․    Փոփոխել թիվ 1․ կառույցի 1-ին հարկի 1-ին սենյակի /38.3 քմ․/ գործառնական նշանակությունը բնակելիից  <<Խանութի>>,համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի ։ 

6.  Որոշումը  ուժի  մեջ  է  մտնում  ընդունմանը  հաջորդող օրվանից: 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սամվել Շահբազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner