Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> N286-Ն որոշմով հաստատված կարգի 4-րդ բաժնի դրույթներով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Շինությունների պահպանման և սպասարկման համար 06-008-0308-0002 կադաստրային ծածկագրով 819,2քմ հողամասը 181863 ՀՀ դրամ կադաստրային գնով, 06-008-0308-0002 կադաստրային ծածկագրով 141 քմ հողամասը 31302 ՀՀ դրամ կադաստրային գնով, 06-008-0308-0002 կադաստրային ծածկագրով 608,5 քմ հողամասը 135087 ՀՀ դրամ կադաստրային գնով օտարել Տաշիր համայնքի բնակիչ Անդրանիկ Վելիցյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|