Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 05/09/2019 11:00
Վարող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՌՈՒԲԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԴԱՎՈՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԽՌՈՅԱՆ, ՀԱՄԵՍՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ, ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ, ՆԱԹԵԼԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ, ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍՈՂՈՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Սույն թվականի սեպտեմբերի ին Տաշիրի համայնքապետարանի դահլիճում Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերը, վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցներ։ Խորհրդակցության օրակարգի առաջին հարցը վերաբերում էր սեփական եկամուների հավաքագրմանը ։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը վարչական ղեկավարներին ներկայացրեց եկամուտների հավաքագրման արդյունքները, համաձայն որի 01.09.2019 դրությամբ կատարվել եկամուտների հավաքագրման --- % -ը: Վարչական ղեկավարներին հանձնարարվեց հետամուտ լինել, ծանուցել համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող բնակիչներին: Համայնքի ղեկավարը հավելեց՝ որ արդյունավետ և համակարգված աշխատանքի շնորհիվ կարձանագրվի եկամուտների հավաքագրման ցուցանիշների դրական դինամիկա։ Քննարկվեցին նաև աշխատակզմի կարգապահական հարցերը: Հանձնարարվեց պահպանել ներքին կարգապահական կանոնները և բացառել աշխատանքի ուշացած ներկայանալը, աշխատանքի ժամին առանց թույլտվության դուրս գալը, աշխատաժամի ավարտից շուտ գնալը, ընդմիջման ժամից շուտ գնալը և ընդմիջումից ուշ վերադառնալը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner