Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2020 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետով, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35, 42 և 43 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-ն և N 912 Ն-ն որոշումները,Հայաստանի Հանրապետության 2015 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշումով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09․08․2007թ․ N 1034-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N2387 Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետը ա) ենթակետը, 48-րդ կետը, <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաշիր քաղաքի 06-008-0104-0025 կադաստրային ծածկագրով ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չե Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում.

1.   Լոռու մարզի Տաշիր  քաղաքի 06-008-0104-0025 կադաստրային ծածկագրով համայնքին  պատկանող 0.0003 քմ հողամասի վրա  քաղաքացի Քերոբ Գևորգի Տոմերյանի   կողմից  ինքնակամ կառուցված 0.89քմ  կառույցի  նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը

2.    Վերոհիշյալ համայնքային սեփականություն  հանդիսացող  կառույցը  համարել օրինական: 

3. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող՝ կադաստրային ծածկագիր 06-008-0104-0025, այլ հողամասերից՝ 0.0003հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։

4.   Հողամասի  սահմանները  որոշվում  են   Տաշիր  համայնքի ղեկավարի կողմից  հաստատված  հատակագծով:

5․   Քերոբ Տոմերյանին առաջարկել օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով․

         4․1     Խանութ - 4410 /չորս հազար չորս հարյուր տասը/ ՀՀ դրամ

         4․2     Հողամաս - 700 /յոթ հարյուր/  ՀՀ դրամ։

6.    Օրինականացված կառույցին   տրամադրել  փոստային  հասցե`Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, 5-րդ թաղամաս, Ջահուկյան փողոց թիվ 22/2 հողամաս։

7.   Սույն  որոշումից  ծագող  իրավական  հարաբերությունները  ենթակա  են  գրանցման  Հայաստանի  Հանրապետության    կադաստրի   կոմիտեի  Լոռու  մարզային  ստորաբաժանումում:

   

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner