Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, << Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և 70-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26 -ի <<Տաշիր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 15-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |