Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՕԹԱՐ ԽԱԼՈՅԻ ՆԱԲԵՎԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի  մրցության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 18-ի N48 արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր 0.470 հա, 06-008-0493-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը, տարեկան 6670 (վեց հազար վեց հարյուր յոթանասուն) դրամով, 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել 2021 թվականի հունիսի 18-ին Տաշիրի համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված  Օթար Խալոյի Նաբևին: 
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետին՝ Օթար Խալոյի Նաբոևի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում:
4.Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner