Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 92-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 92-Ա


Զեկ. ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912 –Ն որոշումը`

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝  

 

1 Համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 6-րդ թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 187/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 30,46 քմ մակերեսով արտաքին չափերով խանութի և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի հասարակական կառուցապատման 36,05 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Արա Հրաչյայի Տոնոյանին։
2․Պարտավորեցնել Արա Հրաչյայի Տոնոյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 8000 (ութ հազար ) ՀՀ դրամ, խանութի վաճառքի արժեքը՝ 178452 (հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner