Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 912 –Ն որոշումը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաք Տաշիր, Կ․Դեմիրճյան փողոց, թաղամաս 6, թիվ 3/3 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 29,2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի բնակելի կառուցապատման 29,2 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Մարտիկ Անուշավանի Փանյանին։ 2․Պարտավորեցնել Մարտիկ Անուշավանի Փանյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 6490 (վեց հազար չորս հարյուր իննսուն) ՀՀ դրամ, ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 16060 (տասնվեց հազար վաթսուն) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանմունքում: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից։ |