Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2019 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԴԱՇՏԱԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-032-0005-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳԱՐՈՆ ՄԻՆԱՍԻ ՍԱԱԿՅԱՆԻ ԵՎ ՆԱԽՇՈՒՆ ՎԻՏՅԱՅԻ ԱՆՏԱՆՈՍՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Հիմք  ընդունելով քաղաքացի Նախշուն Վիտյայի Անտանոսյանի դիմումը (նույն. քարտ AN0272891, տրված  23.11.2012թ.)  դիմումը,  <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ-ի  կողմից  կազմված  հողամասի  և  շինությունների  հատակագծերը և ղեկավարվելով  <<Իրավունք  հաստատող  փաստաթղթերը  չպահպանված  անհատական  բնակելի  տների  կարգավիճակի  մասին>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի    2-րդ  և  3-րդ    հոդվածներով,      Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով,      նկատի  ունենալով,  որ  տնատիրության  սպասարկաման  համար օրիանական հատկացված  0,77122հա.  մակերեսով  հողամասը  և    կառուցված  բնակելի  նշանակության  շինությունները  չեն  գտնվում  Հայաստանի  Հանրապետության  Հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  և  ինժիներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չեն  հակասում  քաղաքաշինական  նորմերին,  չեն  առաջացնում  սերվիտուտ:  

            Հաշվի  առնելով, որ  բնակելի  տունը  և  օժանդակ  շինությունները  կառուցվել  են մինչև   2001թ.  մայիսի 15-ը /1960թ./        

1.       Օրենքի  ուժով  ճանաչել Ագարոն Մինասի Սաակյանի և Նախշուն Վիտյայի Անտանոսյանի ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզի   Տաշիր  համայնքի գ․Դաշտադեմ 06-032-0005-0017 կադաստրային ծածկագրով տնատիրության  սպասարկման  համար  անհրաժեշտ  0,77122հա  մակերեսով  հողամասի  նկատմամբ։

2․   Հողամասի  սահմանային չափերը  որոշվում  են ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի  կողմից  հաստատված  հատակագծով:

3․  Ճանաչել Ագարոն Մինասի Սաակյանի և Նախշուն Վիտյայի Անտանոսյանի ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզի   Տաշիր  համայնքի գ․Դաշտադեմ 06-032-0005-0017 կադաստրային ծածկագրով տնատիրության  սպասարկման  համար  անհրաժեշտ  0,77122հա  մակերեսով  հողամասի    վրա կառուցված բոլոր շինությունների նկատմամբ համաձայն <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ-ի կողմից  կազմված  շինությունների   բնութագրի։  

4.       Տնատիրությանը  տրամադրել   փոստային հասցե՝  ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք,  գյուղ Դաշտադեմ 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք,  թիվ 1 բնակելի տուն։

5․  Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ  կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանմունքում։

6.       Սույն  որոշումը  ուժի  մեջ  է  մտնում  ընդունման  հաջորդ  օրվանից

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner