Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 11-ի «ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ նախագծման թույլտվություն տալու մասին» N 223-Ա որոշման 1-ին կտը խմբագրել և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« «ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տալ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Կ․Դեմիրճյան փողոց, 11-րդ թաղամաս, թիվ 179 հասցեում գտնվող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակությամբ 0,124 հա հողամասում պահեստարանների կառուցման նախագծման թույլտվություն»։