Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2020 թ.

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 36/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄՅՆՔՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1189-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Հիմք  ընդունելով քաղաքացի Մայրանուշ Բաղդասարյանի  (նույն․քարտ 003392420, տրված  14․04․2014թ.)  դիմումը, որը լիազորագրի հիման վրա հանդես է գալիս Գագիկ Գուրգենի Մարտիրոսյանի անունից,  <<ՄԵԼ  ԵՎ  ՄԻԼ>>  գեոդեզիայի  և  քատեզագրության  կենտրոն  ՍՊԸ-ի  կողմից  կազմված  հողամասի  և  շինությունների  հատակագծերը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացրած թիվ ԼԴ1/1285/02/19 վճիռը և ղեկավարվելով  <Իրավունք  հաստատող  փաստաթղթերը  չպահպանված  անհատական  բնակելի  տների  կարգավիճակի  մասին>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի    2-րդ  և  3-րդ    հոդվածներով,      Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2005թ․ դեկտեմբերի 25-ի  N2387-Ն որոշուման 29-րդ կետի ա) ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով նկատի  ունենալովոր  տնատիրության  սպասարկաման  համար օրիանական հատկացված  0,05հա.      հողամասը  և    կառուցված  բնակելի  նշանակության  շինությունները  չեն  գտնվում  Հայաստանի  Հանրապետության  Հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  և  ինժիներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չեն  հակասում  քաղաքաշինական  նորմերին,  չեն  առաջացնում  սերվիտուտ:  

            Հաշվի  առնելով, որ  չափագրման արդյունքում հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,0444հա և այն, որ բնակելի  տունը  և  օժանդակ  շինությունները  կառուցվել  է  մինչև  2001թ.  մայիսի 15-ը  (1976թ․)            

1. Օրենքի ուժով ճանաչել Գագիկ Գուրգենի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց,  թիվ 36/1 (կադաստրային ծածկագիր` 06-008-0083-0017) հասցեում գտնվող տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,0444հա մակերեսով հողամասի նկատմամբ։ 2. Հողամասի չափերը որոշվում են Տաշիրի համայնքի ղեկավարի կողմից հաստատված և «Արսեն Իսահակյան Ռուդիկի»  ԱՁ-ի կողմից կազմված և հատակագծով:
3. Ճանաչել Գագիկ Գուրգենի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց,, թիվ 36/1 (կադաստրային ծածկագիր` 06-008-0083-0017)հասցեում գտնվող  տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,0444հա մակերեսով հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի:
4. Տնատիրությանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց, թիվ 36/1 բնակելի տուն։

5. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 13-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի  Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց, թիվ 36/1 հասցեում գտնվող տնատիրության և կից հողամասի նկատմամբ Գագիկ Գուրգենի   սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N1189-Ա որոշումը:

6. Ուժը կորցրած ճանաչել Տաշիր համայնքի ղեկավարի կողմից նախկինում տրված քաղվածքը (քաղվածքները):

7․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner