Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ, 35-րդ, 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»N 631-Ն որոշումով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին կից «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի 27.10.2025-ի թիվ 10 արձանագրությունըՙ հաշվի առնելով անչափահաս երեխաններ Հրաչ Ստեփանի Աղասարյանի և Նորո Ստեփանի Աղասարյանի առանց ծնողական խնամքի մնալու փաստը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Անչափահաս երեխաներ Հրաչ Ստեփանի Աղասարյանի և Նորո Ստեփանի Աղասարյանի նկատմաբ սահմանել խնամակալություն և խնամակալ նշանակել անչափահաս երեխաների քրոջը՝ Օլյա Ստյոպայի Աղասարյանին՜ 1 տարի ժամկետով:
2. Հսկողություն սահմանել անչափահաս երեխաների խնամակալ Օլյա Ստյոպայի Աղասարյանի գործունեության նկատմամբ: