|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2024 թվականի N 452-Ա |
«ԲՈԶՈՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարաման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետով, հիմք ընդունելով «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Պողոսյանի դիմումը (մուտք` 2022 թվականի ապրիլի 25-ի ՏԴ-15-24)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տալ ծածկարանների կառուցման շինարարության թույլտվություն: 2.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081207 հաշվեհամարին մուծել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարական թույլտվության համար: 3.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայքի ղեկավարին ներկայացնել 2-5 ձևի տեղեկանք: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|