Հիմք ընդունելով «Վեսնա» ԱԿ-ի տնօրեն Լյովա Սուքիասյանի 2020 թվականի հունվարի 16-ի N4 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»N 97-Ն որոշումով՝
1. Քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թաղամաս 1 հասցեում գործող «Վեսնա» ԱԿ-ի տնօրեն Լյովա Սուքիասյանի հայտը բավարարել և տալ 2020 թվականի համար սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: