Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը`
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․Համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, 1-ին թաղամաս, Անի բ/զ, թիվ 11/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 22,4 քմ մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի բնակելի կառուցապատման 62.6 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Հրայր Միշիկի Մուրադյանին։
2․ Պարտավորեցնել Հրայր Միշիկի Մուրադյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 13900 (տասներեք հազար ինը հարյուր ) ՀՀ դրամ, ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 12320 (տասներկու հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: