Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքիբնակիչ Գանյա Սուրենի Աղաջանյանիդիմումը և այն, որ գործողությանժամանակահատվածումԳանյա Սուրենի Աղաջանյանը չիսեփականաշնորհելիր բնակելիտունը՝
Տաշիրհամայնքիավագանինորոշումէ .
1. Տաշիր համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1352899 վկայական/, գյուղ Կաթնառատի՝ 107,4 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը՝ 22.4 ք/մ, կաթսայատունը՝ 7.2ք/մ, ավտոտնակ՝ 20․1 ք/մ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.15հա մակերեսով տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 06-053-11-13/ նվիրել Գանյա Սուրենի Աղաջանյանին:
2. Նվիրառու Գանյա Սուրենի Աղաջանյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից: