Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387 -Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի դ ) ենթակետով, 48-րդ կետով ՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող Վոլոդյա Ջիվանի, Գեղեցիկ Պետրոսի, Քերոբ Վոլոդյայի Սողոյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը / անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 2461082, տրված՝ 09.04.2008/ ՀՀ Լոռու մարզ, ք․Տաշիր, Պուշկինի փողոց -131 հասցեի փոխարեն տրամադրել ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 6-րդ թաղամաս, Պուշկինի փողոց, թիվ 131 բնակելի տուն հասցեն։