Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 6-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2017 թվականի N 6-Ա

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

1. Հաստատել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 1-2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 23-ի <<Տաշիր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 44 - Ա որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի « Լեռնահովիտ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 17-Ա որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատ համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 02-ի « Կաթնառատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 22-Ա որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկա համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի « Մեդովկա համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 17 -Ա որոշումը,
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկա համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 18-ի « Սարատովկա համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 27-Ա որոշումը,
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի « Նովոսելցովո համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 13 -Ա որոշումը,
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բլագադարնոյե համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 19-ի « Բլագադարնոյե համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 10-Ա որոշումը:
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 29-ի « Դաշտադեմ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 8-Ա որոշումը:
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 30-ի « Մեղվահովիտ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 10-Ա որոշումը:
3. Առաջարկել Տաշիր համայնքի ղեկավարին` Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու և համայնքի վերակազմակերպման արդյունքում համայնքի կազմում ընդգրկված նախկին Տաշիր, Լեռնահովիտ, Կթնառատ, Մեդովկա, Սարատովկա, Նովոսելցովո, Բլագադարնոյե, Դաշտադեմ, Մեղվահովիտ համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը ուժը կորցրած ճանաչելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը համայնքային ծառայության պաշտոնների մասով՝ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner