|
23.10.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին , Տաշիրիհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ 1. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրլու մասին 2. «Կլիմայական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը հաստատելու և համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 06-008-0400-0102 կադաստրային ...
Մանրամասն |
|
|
18.10.25
ՈՍԿԵ ԱՇՆԱՆ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ
|
|
Երբ ավարտվում են դաշտային աշխատանքները ժամանակն է նշելու ոսկե աշնան բերքահավաքի, բերրիության և ընտանեկան բարեկեցության Բերքի տոնը ։ ՀՀ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրում կայացավ Բերքի տոնին նվիրված գունագեղ միջոցառումը : Տաշիր համայնքը ներկայացավ տարբեր տաղավարներով ։ Ներկայացան Տաշիրի մշակույթի կենտրոնի Մեծավան բնակավայրի մասնաճյուղը , «ՎԻՎԱ» կաթնամթերք և հացաբուլկեղեն արտադրող ընկերությունը (See more from ՎԻՎԱ կաթնամթերք | Tashir) և Հայաստանի սննդաարդյունաբերության առաջատար ձեռնարկություններից ՝«Ալաշկերտ Գրուպ» ՍՊԸ (https://www.alashkertgroup.info.am/lori ...
Մանրամասն |
|
|
14.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
|
|
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հերթական աշխատանքային շրջայցն է իրականացրել պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներում։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը եղել է Մեծավան բնակավայրում՝ տեղում ծանոթանալու «Մեծավան բնակավայրի Խամփերյանց փողոցի տուֆ քարով սալարկման աշխատանքներ» ծրագրի ընթացքին և ավարտական փուլին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 106 միլիոն ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումն է 26.5 միլիոն դրամ (25%), իսկ պետության մասնաբաժինը՝ 79.5 միլիոն դրամ։ Էդգար Արշակյանը համայնքի առաջին տեղակալ Նորյար Բաղդասարյանի և Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, դիտարկել ընթացիկ աշխատանքները, ...
Մանրամասն |
|
|
13.10.25
ՏԱՇԻՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՀՈԱԿ-Ը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ և ԽՃԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Տաշիրի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ը շարունակում է համայնքի ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Այսօր հարթեցման և խճապատման աշխատանքներ են իրականացվել Մեծավան և Ձյունաշող բնակավայրերում։ Աշխատանքների նպատակը ճանապարհների անցանելիության և բնակիչների երթևեկության պայմանների բարելավումն է։ ➡️ Բարեկարգման գործընթացը շարունակական է և կընդգրի նաև համայնքի մյուս բնակավայրերը։ #Տաշիր #Բարեկարգում #Համայնք #Ճանապարհաշինություն
|
|
|
11.10.25
ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐԸ
|
|
Տաշիրի քաղաքի օրն ավելի գեղեցկացավ փոքրիկ տաշիրցու ` Ադանայի ծննդով։ Ադանան ծնվել էր հոկտեմբերի 10-ին` Տաշիր ԲԿ-ում ։ Տաշիրի համայնքապետարանի աշխտակիցները այցելեցին բժկական կենտրոն և շնորհավորեցին երջանիկ մայրիկին։ Փոքրի'կ տաշիրցի, սիրել'ի Ադանա, մաղթում ենք քեզ առողջություն , խաղաղ մանկություն, անսահման սեր ու երջանկությամբ լեցուն կյանք։ Թող յուրաքանչյուր նոր օր քո կյանքում լինի լույսի, ժպիտի և հույսի սկիզբ։ Բարով մեծանաս և ծնողներիդ հպարտանալու բազում առիթներ տաս, դառնաս մեր քաղաքին և հայրենիքին պիտանի մարդ։
|
|
|
11.10.25
ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԳՐԵՐ
|
|
Տաշիր քաղաքի օրվա առթիվ համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը և սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Ասյա Հարությունյանը Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի անունից շնորհակալագրեր հանձնեցին համայնքի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և այլ ոլորտներում մեծ ներդրում և ավանդ ունեցած տաշիրցիներին ։Մեկ դարից ավել պատմություն ունեցող մեր քաղաքը աշխարհին ներկայանում է որպես զարգացող, ժամանակին համահունչ քայլող երիտասարդ քաղաք և այդ ամենը շնորհիվ մեր համաքաղաքացիների, ովքեր ապրում և արարում են` Տաշիրը ավելի լավը դարձնելու գիտակցումով, ովքեր հոգատար ծնողի և պատասխանատու ընկերոջ նման սիրում են մեր քաղաքը։Շնորհակալ ենք ձեր ...
Մանրամասն |
|
|
11.10.25
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
|
|
Ամփոփվեցին «Տաշիրն իմ աչքերով » լուսանկարչական մրցույթի արդյունքները ։ «Տաշիրն իմ աչքերով » լուսանկարչական մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր լուսանկարել Տաշիրն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ և լուսանկարները ուղարկել Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստին։ Մրցույթի լուսանկարները քվերկության էին դրվել ֆեյսբուքի օգտատերերի շրջանում և քվերակության արդյունքում հաղթող էր ճանաչվել ամենաշատ հավանումների արժանացած Կարինե Պողոսյանի լուսանկարը։ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը Տաշիրի օրվան նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ պարգևատրեց հաղթող մասնակցին և հանձնեց նվեր ու շնորհակալագիր։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |