"Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին" ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի "Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2025 թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3 ին, ժամը` 14 :30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա "ԲՈԶՈՅԱՆ" ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 անասնապահական համալիր հասցեում գործունեություն ծավալող խոզաբուծական համալիրի ընդլայնումների հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյան (հեռ՝ 0254-2-22-41, tashirhamaynq@gmail.com)