Սույնով Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 12-ը իրականացվող՝ << Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համյանքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Տաշիր համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով <<«Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 92-րդ և <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները, որի հիմքում ընկած է հավաստիությունը և հստակությունը։
Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված <<«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2019 թվականի փետրվարի 11-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին Տաշիրի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի փետրվարի 11-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0254-2-21-68 հեռախոսահամարով: