Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2019թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սյուզաննա Սոլոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/05/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/06/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  ՀՀ   Լոռու  մարզի   Տաշիրի   համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 25-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:

       Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`

Լոտ 1. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0392-0002 կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի վարելահող, 17,9065 հա, 10 տարի ժամկետով, 123560  մեկնարկային գնով:

 

Լոտ 2. Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա  06-099-0219-0118  կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի վարելահող, 6, 89765 հա, 25 տարի ժամկետով, 6350  մեկնարկային գնով:

Լոտ 3. Տաշիր համայնք, գյուղ Մեդովկա 06-072-0221-0004  կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի արոտավայր 4,45 հա, 10 տարի ժամկետով, 54850  մեկնարկային գնով:

 

   Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

ա/ հայտ,

բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 1000 ՀՀ  դրամի չափով վճարի անդորրագիր,

գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

 Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2019 թվականի հունիսի 21-ին` ժամը 18:00-ին:

Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:

Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր  համայնքում գրանցված իրավաբանական անձին:

Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  դիմել  Տաշիրի  համայնքապետարան  (0254) 2-21-68, 2-34-06  հեռախոսահամարներով:

 

Բոլորը
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 26․12․2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Վ. Սարգսյան 94

(0254) 2-22-41

tashir.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՀՎՀՀ 06954139
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner