Սույնով Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի հուլիսի 9-ից հուլիսի 24-ը ներառյալ իրականացվող Տաշիր համայնքի Տաշիր համայնքի Նովոսելցովո գյուղի 06-081-0102-0019 և 06-081-0102-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերի օգտակար հանածոների հանքավայրի երկրաբանական հետախուզման մասին հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետրանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում թեմայի վերաբերյալ մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www. tashircity.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2019թ հուլիսի 24-ին` ժամը 11:00-ին, Տաշիրի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ: