Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Տաշիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերի հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում /tashircity.am/ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2019թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Տաշիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերի հանրային քննակումներին ։ Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին:
Սկիզբը դեկտեմբերի 1 ավարտը դեկտեմբերի 16