2020 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 11։30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում / հասցե՝ ք․Տաշիր , Վ․Սարգսյան 94/ կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում բաց դասական աճուրդի միջոցով։
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը՝
Լոտ 1 –ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, 14-րդ թաղամաս, թիվ 355/4 հասցեում գտնվող 3169,7 քմ հողամաս / կադաստրային ծածկագիր՝ 06-008-0278-0006/ բնակավայրերի հասարական կառուցապատման հողերից։ Օտարվող անշարժ հողի մեկնարկային գինը ՝ 703700 / յոթ հարյուր երեք հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ։
Հողամասի նկատմամաբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին։
Լոտ 2 –ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, 1-ին թաղամաս , թիվ 25/8 հասցեում գտնվող 148,2 քմ հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 06-008-0009-0015/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից ։ Օտարվող անշարժ հողի մեկնարկային գինը՝ 32950 / երեսուներկու հազար ինը հարյուր հիսուն /ՀՀ դրամ։
Հողամասի նկատմամաբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին։
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
ա/ Հայտ
բ/ աճուրդի մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ Անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 20-ը։ Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10։00-17։00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13։00-14։00 ժամանակահատվածի։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից։
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5% -չափով, աճուրդի մասնակցության վճարը ՝ 1000 դրամ։
Լրացուցիչ տեղեկություների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով։