Լոռու մարզի Տաշիր համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար: Այս մոտեցումը կոչված է խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները: Քաղաքացիներն ու համայնքային աշխատանքային խմբերին հրավիրում ենք ներկայացնել իրենց նորարարական գաղափարները` զբոսաշրջության զարգացման միջոցով համայնքային վերհանված խնդիրները լուծելու համար:
Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները այնպես էլ համայնքային ակտիվ խմբերը՝ առնվազն 5 քաղաքացիների ընդգրկումով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ փետրվարի 28 ն է։
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։
Հարցերի դեպքում կարող եք կապվել 025422931 հեռախոսահամարով։