Այսօր: Կիրակի, 31 Մայիսի 2020թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ս Ս
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/07/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։

Այս կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։

Դասընթացը նպատակ է հետապնդում՝ հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող, սպանդանոցներին ապահովել վերապատրաստված մասնագետներով։

Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման ուղղությամբ։

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։

Բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական, կարող են մասնակցության պայմաններին և գրանցման կարգին ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։

Բոլորը
հայտարարություններ
ավագանու հերթական նիստ 10.04.2020
համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.04.2020
համայնքի ավագանու նիստ 21.02.2020
ավագանու հերթական նիստ 30.01.2020
ավագանու հերթական նիստ  15.01.2020
Ավագանու նիստ 26․12․2017
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 12.09.2019
Հանրային լսում
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 23.09.2019
Ավագանու նիստ 14.10.2019
Ավագանու նիստ 19.12.2019
ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 25.12.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

(0254) 2-22-41

tashir.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner