2020 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում / հասցե՝ ք. Տաշիր, Վ.Սարգսյան 94/ կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում բաց դասական աճուրդի միջոցով։
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը՝
ԼՈՏ 1 – ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Սարատովկա , 4-րդ փողոց, թիվ 28 հասցեում գտնվող 10000 քմ հողամաս / կադաստրային ծածկագիր՝ 06-099-0025-0005/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից։ Օտարվող անշարժ հողի մեկնարկային գինը ՝ 1440000 / մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ։
Հողամասի նկատմամաբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին։
ԼՈՏ 2 – ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր հասցեում գտնվող 4159,6 քմ հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 06-008-0319-0005/ գյուղատնտեսական նշանակության արոտավայր ։ Օտարվող անշարժ հողի մեկնարկային գինը՝ 446117 / չորս հարյուր քառասունվեց հազար հարյուր տասնյոթ /ՀՀ դրամ։
Հողամասի նկատմամաբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին։
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
ա/ Հայտ
բ/ աճուրդի մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ Անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունիսի 26-ը։ Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10։00-17։00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13։00-14։00 ժամանակահատվածի։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից։
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5% -չափով, աճուրդի մասնակցության վճարը ՝ 1000 դրամ
Լրացուցիչ տեղեկություների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով։