2020թ. հուլիսի 20-ին ժամը 11։30 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով: Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 «ՎԱԶ 2121» 239 US 41 պետհամարանիշով 1992 թվականի թողարկման մարդատար ավտոմեքենան 152000 մեկնարկային գնով:
Լոտ 2 «ՎԱԶ 2115» 948 LL 36 պետհամարանիշով 2004 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան 150000 մեկնարկային գնով:
Լոտ 3 «ԳԱԶ 3110» 780 LL 36 պետհամարանիշով 2002 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան 147000 մեկնարկային գնով:
Լոտ 4 «ՄԻՑՈՒԲԻՇԻ ՊԱՋԵՐՈ ԻՕ 2.0» 138 TL 61 պետհամարանիշով 2001 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան 380000 մեկնարկային գնով:
Լոտ 5 «ԿԱՎԶ 3270» 827 LV 61 պետհամարանիշով 1989 թվականի թողարկման ավտոբուսը 347000 մեկնարկային գնով: Լոտ 6 «ԳԱԶ 31105» 561 LL 11 պետհամարանիշով 2006 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան 407000 մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար է հիմնադիր փաստաթղթերը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 17-ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը մեկնարկային գնի
5 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-29-00 հեռախոսահամարներով: