ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 6-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0107-0003 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 1,17 հա, 10 տարի ժամկետով, 5800 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0107-0004 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 0,88 հա, 10 տարի ժամկետով, 4400 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0107-0010 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 0,64 հա, 10 տարի ժամկետով, 3200 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0002 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 0,84 հա, 10 տարի ժամկետով, 4200 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0003 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 0,83 հա, 10 տարի ժամկետով, 4100 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0004 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 0,61 հա, 10 տարի ժամկետով, 3100 մեկնարկային գնով:
Լոտ 7. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0010 կադաստրային ծածկագրով 4-րդ կարգի վարելահող, 0,42 հա, 10 տարի ժամկետով, 2100 մեկնարկային գնով:
Լոտ 8. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0110-0006 կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի վարելահող, 2,66 հա, 10 տարի ժամկետով, 18400 մեկնարկային գնով:
Լոտ 9. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0110-0008 կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի վարելահող, 1,45 հա, 10 տարի ժամկետով, 10100 մեկնարկային գնով:
Լոտ 10. Տաշիր համայնք, գյուղ Բլագոդարնոյե 06-024-0104-0003 կադաստրային ծածկագրով 2-րդ կարգի արոտավայր, 1,73575 հա, 10 տարի ժամկետով, 11200 մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թվականի օգոստոսի 3-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:
Տաշիրի համայնքապետարանի