Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սյուզաննա Սոլոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/09/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/10/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործամն բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-3)։

 Գլխավոր մասնագետը՝

 1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով,

2) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին,

3) անհրաժեշտության դեպքումª բաժնի պետի համաձայնությամբ, մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից քննարկումներին և այլ միջոցառումներին,

4) իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ  նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ,  հաշվետվություններ, գրություններ և այլ գրություններ,

5) ըստ անհրաժեշտության ներկայացնում է առաջարկություններ բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար կազմակերպում է համայնքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին,

6) աջակցում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի կազմման աշխատանքներին,

7)   աջակցում է համայքի քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներին,

8)  աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը,

9) առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին համայնքի փողոցների, ներհամայնքային ճանապարհների, հրապարակների, զբոսայգիների, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունների, հիմնարկների տների, շենքերի և այլ շինությունների վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման մասին,

10) բաժնի պետի հանձնարարությամբ, իր իրավասության սահմաններում ապահովում է քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ,

11) բաժնի պետի հանձնարարությամբ տեխնիկական վերահսկողություն է իրականացնում համայնքի կողմից կազմակերպվող շինարարության որակի նկատմամբ,

12) իրականացնում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին բնակչությանը իրազեկման աշխատանքներ:

Բաժնի գլխավոր մասնագետը  ունի  օրենքով,  իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ` 

ա)բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում համայնքական կամ հայեցողական կամ համայնքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,  աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

 Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Տաշիրի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Տաշիր Վ. Սարգսյան 94, հեռ.՝ 0254-2-21-68) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։

Մրցույթը կկայանա 2020թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 14 :30-ին, Տաշիրի համայնքապետարանում:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է  2020թ. սեպտեմբերի 24-ը:

Բոլորը
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հարցազրույց
Տաշիր համայնքի ավագանու 26.02.2021թ հերթական նիստ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք  Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Տաշիր համայնքի ավագանու 09.07.2021 հերթական նիստ
Առցանց դիմում համայնքապետարան
Տաշիրի համայնքի ղեկավարի ամանորյա ուղերձը
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.01.2021
ավագանու արտահերթ նիստ 23.07.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.07.2020
ավագանու արտահերթ նիստ 05.06.2020
23.06.2020 Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ
ավագանու հերթական նիստ 10.04.2020
համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.04.2020
համայնքի ավագանու նիստ 21.02.2020
ավագանու հերթական նիստ 30.01.2020
ավագանու հերթական նիստ  15.01.2020
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 14.10.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 10.12.2020
Ավագանու նիստ 26․12․2017
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 12.09.2019
Հանրային լսում
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 23.09.2019
Ավագանու նիստ 14.10.2019
Ավագանու նիստ 19.12.2019
ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 25.12.2019
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.09.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner