2020թ. հոկտեմբերի 19-ին ժամը 1130 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա, 3-րդ փողոց, թիվ 38 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 3560,8քմ հողամասը (ծածկագիր՝ 06-099-0019-0024) հանրային սննդի օբյեկտ կառուցելու նպատակով, 1025550 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Լոտ 2 Տաշիր համայնք, գյուղ Մեղվահովիտ, 2-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 5361,6քմ հողամասը (ծածկագիր՝ 06-076-0002-0007) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 1029450 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Լոտ 3 Տաշիր համայնք, գյուղ Բլագոդարնոյե հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 88239քմ 2-րդ կարգի խոտհարքը (ծածկագիր՝ 06-024-0101-0093) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 9000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Լոտ 4 Տաշիր համայնք, գյուղ Մեղվահովիտ հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5664,4քմ 4-րդ կարգի արոտավայրը (ծածկագիր՝ 06-076-0306-0003) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 466200 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 16-ը: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդը անցկացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 29-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-34-06 հեռախոսահամարներով: