Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2020 թվականի նոյմեբրի 16-ից նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru), Տաշիր համայնքի պաշտոնական կայքում կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2020թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: Սկիզբը՝ 2020 թվականի նոյեմբերի 16 , ավարտ՝ նոյեմբերի 30: