ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 15-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0126-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 3,14 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 32500 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, 0.36 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 3750 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, 0.47 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 4900 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0108-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, 0.37 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 3850 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0110-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, 2.02 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 20900 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0110-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, 2.0222 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 20950 մեկնարկային գնով:
Լոտ 7. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0101-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, 1.45 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 15000 մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի ապրիլի 12-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրիլի 22-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով: