ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 26-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 0.522 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 7150 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0018 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 0.501 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 6850 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0033 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 0.499 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 6850 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0032 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 0.495 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 6750 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 0.463 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 6350 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0030 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 0.477 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 6550 մեկնարկային գնով:
Լոտ 7. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0493-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, 1.0 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 13650 մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի ապրիլի 23-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ մայիսի 5 -ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով: